Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2023 թթ. (տեսանյութ)

«Ադրբեջան արհեստածին պետությունը, որը ձևավորել է Թուրքիայի ռազմական ինտերվենցիայի շնորհիվ 1918 թվականին, ձևավորվել է հենց ցեղասպան քաղաքականության հենքի վրա, իրականացնում է ցեղասպան քաղաքականություն հատկապես հայերի նկատմամբ՝  նպատակ հետապնդելով յուրացնել պատմական հայկական տարածքները»,-  «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2023 թթ.» թեմայով առցանց ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Նրա խոսքով՝ անպատժելիությունը  կանաչ լույս է վառում Ադրբեջանի հանցավոր քաղաքականության համար։

Ադրբեջանագետը նշեց, որ առավել ընդգրկված կերպով ռազմական հանցագործությունների և ցեղասպան քաղաքականության ականատես են եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում։

Մանրամասները՝ տեսանյութում