Չեմ կարծում, որ ԿԳՄՍ տիկինը այլ բան է նկատի ունեցել

ԿԳՄՍ նախարարը խոսել է ՀՀ Զինանշանը փոխելու մասին և կարծիք հայտնել, որ այն պետք է արտացոլի ներկայիս պետությունը։ Փորձեցի մտովի պատկերացնել և սարսափեցի, այն կունենա մոտավորապես հետևյալ տեսքը։

Կենտրոնում կռացած (կզած) մի թշվառ, աջ ձեռքին կոտրած կախիչ, ձախին` դուշ, ոտքերի տակ արյուն, դագաղ, Արցախի ծվատված դրոշ, բռնաբարված ֆեմիդա, չորս կողմը տարբեր սատանայական և լգբտ սինվոլներ։

Ընդհանուր այն կունենա շատ գորշ տեսք, և, անկեղծ, ավելին էլ չցանկացա պատկերացնել, սիրտս ահավոր ճնշվեց։

Չեմ կարծում, որ ԿԳՄՍ տիկինը այլ բան է նկատի ունեցել, քանզի մեր ներկայիս պետությունը այս տեսքին են հասցրել, իրենք մեզ բերել են այն, ինչը վերևում ներկայացրի։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից