Իշխան Սաղաթելյանը չի հայտարարագրել Վրաստանում գործող ընկերությունը. Civilnet

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Վրաստանում գրանցված «Մեգա Տուր» (Mega Tour) ընկերության բաժնետեր է։

Այս մասին գրում է Civilnet-ը։

Ընկերությունը զբաղվում է զբոսաշրջային փաթեթների վաճառքով։

Իշխան Սաղաթելյանին է պատկանում «Մեգա Տուր»-ի 40% բաժնեմասը։ Մյուս 35%-ի բաժնետերը Սամվել Էվոյանն է, իսկ 25%-ը պատկանում է Վրաստանի քաղաքացի Սամվել Մկրտչյանին։

Ընկերությունը գրանցվել է 2010-ին։ Վերջին տարիներին այն, կարծես, ակտիվ գործունեություն չի ծավալում, քանի որ հարկային մուտքեր չկան, բայևայնպես շարունակում է գործել, լուծարման կամ ընկերության գործունեության դադարեցման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Սաղաթելյանի՝ Վրաստանում գործող ընկերության բաժնեմասի վերաբերյալ տվյալներն արտացոլված չեն նրա գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։