Արցախը լուծարելու հրամանագիրն այլևս չկա. ԼՂ նախագահի խորհրդական

ԼՂ նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը հայտարարել է, թե ԼՂՀ–ն լուծարելու մասին Սամվել Շահրամանյանի հրամանագիրն այլևս գոյություն չունի։ Ըստ նրա՝ նախագահի՝ հոկտեմբերի 19-ի հրամանագրով ԱՀ ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության)։

«Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024թ. հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը»,- Radar Armenia–ի հարցին ի պատասխան ասել է նա՝ հավելելով, որ 2023թ․ հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են: