Երևանը ՀԱՊԿ-ի հանդեպ դիրքորոշումը կփոխի, եթե նա պահանջի Ադրբեջանի զինուժի դուրսբերումը ՀՀ տարածքից․ Ալեն Սիմոնյան

Երևանը կփոխի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հանդեպ, եթե այն կհայտարարի Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայության մասին և կպահանջի դրա դուրսբերումը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Քանի դեռ նման դիրքորոշում չի հնչել կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից, Հայաստանը կհամարի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում։ Երևանին պետք չէ, որ բելառուս կամ ղազախ զինվորները գան և ադրբեջանցիներին վտարեն հայկական տարածքից, հայկական կողմը պարզապես քաղաքական հայտարարություն է ուզում»,-ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ տորպեդահարել ՀԱՊԿ-ի գործունեությունը։