Քաղցը և հիվանդությունները կարող են բնաջնջել Գազայի բնակչությանը․ «Բժիշկներ առանց սահմանի»

«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները»։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարթա Կանյասը։

«Եթե ռումբերը չոչնչացնեն հատվածի բնակչությանը, դա կանեն քաղցն ու հիվանդությունները,- նրա խոսքերը մեջբերել է El Mundo թերթը։- Հումանիտար օգնության տրամադրումը ծիծաղելի է և չի կարող դիտարկվել որպես այդպիսին։ «Ներկայում ստացվում է նախկինում ստացված օգնության 15 տոկոսը»,- ավելացրել է Կանյասը։

Նա հայտարարել է, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն անզոր է, երբ «երեխաները գալիս են բժշկի և ասում, որ կնախընտրեին մեռնել, քան շարունակել տառապել», «երբ ավելի շատ մահացածներ են գրանցվում, քան վիրավորներ», «երբ ստիպված ես վիրահատել և անդամահատել առանց թմրեցման կամ հատակին»։ «Այն, ինչ տեղի է ունենում, անհնար է նկարագրել»,- ընդգծել է Կանյասը։