ՌԴ փոխվարչապետը ծանոթացել է «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրի գործունեությանը

«Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրը հյուրընկալեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հյուրերին դիմավորեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը և Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։ Հյուրերը շրջայց կատարեցին համալիրի դպրոցում, մարզաառողջարարական կենտրոնում և սահադաշտում՝ ծանոթանալով համալիրի հնարավորություններին և գործունեությանը:

ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի անունից շնորհակալագիր հանձնեց Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին և Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիր հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանին՝ կրթության և ռուսաց լեզվի տարածման ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։