Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրվել Զահիդ Օրուջը

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

«Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները հրաժարվել են մասնակցել փետրվարի 7֊ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններին։

Հիշեցնենք, որ 2024 թ. փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենան նախագահական արտահերթ ընտրություններ։

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025թ.: