Հայտնի է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:

Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Արթուր Ալեքսանյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Արման Աղաջանյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Մալխաս Ամոյան –2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Արման Անդրեասյան–2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Արման  Ավանեսյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Հովհաննես Բաչկով –2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Դավիթ Գրիգորյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Վահրամ Գրիգորյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Վարսիկ Գրիգորյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Արթուր Դավթյան–2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,

Վազգեն Թևանյան–2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վարազդատ Լալայան–2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,

Արսեն Հարությունյան–2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Նարեկ Մանասյան–2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Բորիս Շատվերյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության՝ բրոնզե մեդալակիր,

Վահագն Չալյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Ավետիք Պողոսյան–2023 թ՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Գոռ  Սահակյան–2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Սարգիս Վարդանյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վաչիկ Վարդանյան–2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ցանկից ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ: