Գերմանիան Հայաստանին զենք չի մատակարարի. «Իզվեստիա»

Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն «Իզվեստիա»–ին հայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը․

«Իշխանությունները ցանկանում են շարունակել զենքով աջակցել Ուկրաինային, իսկ դա արդեն բարդ է ներկա իրավիճակում։ Պարզ չէ նաև, թե ինչպես է հետագայում զարգանալու իրավիճակը Իսրայելում և Գազայի հատվածում: Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին։ Ամեն դեպքում, դա պաշտպանության կոմիտեի օրակարգում չէ», – հայտարարել է Յան Նոլտեն։