Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրին․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղ բանակցությունները, հայտնում է Anadolu-ն։

«Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև կնքված խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ում նույն դիրքորոշումն են զբաղեցնում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է հենց տարածաշրջանի շահերից»,- ասել է նա։