ԱՄՆ-ը իր գործընկերների հետ քննարկում է Գազայում միջազգային անվտանգության ուժեր տեղակայելու գաղափարը

Միացյալ Նահանգների վարչակազմն իր գործընկերների հետ քննարկում է Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժեր տեղակայելու գաղափարը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Ինչ վերաբերում է Գազայում միջազգային անվտանգության ուժերի տեղակայմանը, մենք այդ քննարկումներն ենք անցկացնում տարածաշրջանում մեր դաշնակիցների և գործընկերների հետ: Կարծում եմ, որ դեռ վաղ է վերջնականապես խոսել որևէ որոշման մասին, բայց մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչ իրավիճակ պետք է ստեղծվի Գազայում հակամարտությունից հետո, և այն, անշուշտ, ներառում է Գազայում ապրող պաղեստինցիների անվտանգության ապահովումը»,- ասել է դիվանագետը։

Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է «Գազայի կրկնակի օկուպացիային»։