Ռուսաստանը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը

Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը»,- ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ ի պատասխան պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանի հայտարարության։