Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին Ադրբեջանը կվերածի «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարանի

Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Տեղեկությունը փոխանցում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։

«Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան», – նշվում է տեղեկատվության մեջ։