Մոսկվայում այրվում է «Սադովոդ» շուկան

Մոսկվայի «Սադովոդ» հագուստի շուկայում հրդեհ է բռնկվել. Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Սադովոդ»-ի տարածքը պատված է թանձր գորշ-սև ծխով։ Շուկայի տարածքում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները։ Նշվում է, որ հրդեհը տեղի է ունենում առևտրի տաղավարներում։ Այցելուներն ու աշխատակիցները տարհանվում են։

Սա, ի դեպ, առաջին հրդեհը չէ «Սադովոդ»-ի տարածքում։ Այս տարվա հունիսին այնտեղ այրվել էին առևտրի երեք տաղավարներ։ Փրկարարներին հաջողվել էր հրդեհը տեղայնացնել 30 քառ մ. տարածքում։