Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին․ նախատեսված են երկկողմ հանդիպումներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-գրել է նա։