Իրանի ԱԳ նախարարն ու ՀԱՄԱՍ-ի ղեկավարը քննարկել են իսրայելա-պաղեստինյան պատերազմը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպում է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի հետ: Հղում անելով ԻՌՆԱ-ին գրում է ՏԱՍՍ-ը։

Հանդիպումը կայացել է Իրանի նախարարի՝ Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հումանիտար հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագիրը», – հայտնում է IRNA գործակալությունը: