ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել Հայաստան դիտորդներ ուղարկելու նախագծի վրա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման նախագծի և այլ գործնական միջոցառումների վրա, նույնիսկ պաշտոնական Երևանի՝ այդ նախագիծը քննարկումից հանելու խնդրանքից հետո։ ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ այդ օրակարգը շարունակվում է։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանության մեջ․

«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է քննարկումից հանել հայտարարության նախագիծը։ Աշխատանքը այդ նախագծի վրա շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։