5 անցակետ՝ Ադրբեջանի հետ սահմանին. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ Կառավարությունը տեսանյութը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեսանյութով ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս:

Նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Տեսանյութում, մասնավորապես, նշվում է. «Բաց սահմաններ, բացված ենթակառուցվածքներ, ակտիվ տնտեսական քաղաքական և մշակութային կապեր՝ սրանք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերաբերում է նոր ենթակառուցվածքների ստեղծմանը կամ եղածների շրջանակն ու որակը բարելավելուն։ Հայաստանը պատրաստ է ճանապարհային ենթակառուցվածքների համար հայ-ադրբեջանական սահմանին հինգ անցակետ ստեղծել, այդ թվում՝ Կայան, Սոթք, Քարահունջի, Անգեղակոթի և Յարասխի մոտ, ինչպես նաև երկու հսկիչ անցակետ՝ Ախուրիկում և Մարգարայում՝ ճանապարհային ենթակառուցվածքների համար։

Հայաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը՝ վերականգնելով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղու չորս հատվածները:

Հայաստանը պատրաստ է վերականգնել Նռնաձոր-Ագարակ երկաթուղային հատվածը և սահմանների մոտ սահմանային անցակետեր հաստատել, Երասխից մինչև Նախիջևանի սահման երկաթուղային հատվածը վերականգնել և Երասխում սահմանել անցակետ, վերականգնել Գյումրիից մինչև սահման երկաթուղու հյուծված հատվածները։ Թուրքիայի և անցակետ ստեղծել Ախուրիկում։ Հայաստանը նաև պատրաստ է վերականգնել Հրազդանից Կայան երկաթուղու հյուծված հատվածները և Կայանում անցակետ ստեղծել։ Սա նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին, Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև Արևելքն Արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

«Նույն կերպ և այդ երկաթուղային և ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սև ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և ես ցանկանում եմ Կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- նշել էր նա։