Երբ լկտիությունը չափ ու սահման չունի

Երբ լկտիությունը չափ ու սահման չունի՝

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանին հարցնում են տեղյա՞կ է հրդեհի մասին ասում է, որ հրդեհի բռնկման ժամանակ դեռևս շենքում չի եղել:

Հարցին՝ նա տեղյա՞կ է հրդեհի բռնկման վերաբերյալ հրապարակված նախնական վարկածի մասին, դեկանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, այ քեզ բան։ Ես ֆակուլտետի պահակը չեմ, ես ֆակուլտետի դեկանն եմ, ընդամենը»։

Հարցին՝ հաճա՞խ են ֆակուլտետում հոսանքի տատանումներ լինում, Ղոչիկյանը ասաց․ «Կարո՞ղ է ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս՝ հաշվում, թե տատանում եղա՞վ, թե չեղավ։ Որտեղի՞ց իմանամ»։

Հարցին` բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց. «Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից