Գազայում ցամաքային գործողության նոր փուլ է սկսվել. Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայում ցամաքային գործողության նոր փուլ է սկսվել: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, փոխանցում է Israel News-ը։

«Մենք ավարտել ենք Գազա քաղաքի արևմտյան թաղամասերի գրավումն ու մաքրումը: Սկսվել է ցամաքային գործողության նոր փուլ։ Մեր ուժերը գործում են վճռական և ճշգրիտ, ռազմական բոլոր ճյուղերը համակարգում են իրենց ջանքերը»,- նշել է նա։

Միաժամանակ, ինչպես գրում է Financial Times-ը, հիմնվելով իսրայելական և արևմտյան աղբյուրների տեղեկատվության վրա, ՀԱՄԱՍ-ի առաջնորդները թաքնվում են Գազայի հատվածի հարավում։