Ձեր պատասխան տալու օրն էլ կգա՝ չեք պլստալու

Երբ հնազանդ, հեզաճկուն, рабыня Изаура կարգավիճակում գտնվող, ստոկհոլմյան սինդրոմով տառապող բազմաթիվ «ընդդիմադիրներ», խաբելով ժողովրդին և գողանալով ժողովրդի քվեն, խորհրդարանում կռիվ են տալիս Նիկոլի՝ «любимая жена» պատվավոր տիտղոսի համար, երբ խելոք, գլուխները կախ քվեարկում են, ասենք, «ՀՀ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման օրինագծի փոփոխություններին», թաքուն երազելով, թե հաջորդ անգամ իրենցից ո՞ւմ ՔՊ-ն կտանի գործուղման, որ խեղճ ազգականի նման, շարքի հետեւում կանգնած՝ մի հատ հետները նկարվեն, իրական ընդդիմադիրները՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը շարունակում են մնալ կալանք տակ։

Քիչ առաջ քաղաքական հաշվեհարդարի հերթական ակտը տեղի ունեցավ՝ դատարանը Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգեց եւս երեք ամսով, քանզի, ըստ մեղադրողի՝ Նարեկը վտանգ է ներկայացնում հանրային կայունությանը։

Փաստորեն, Արցախն էր խանգարում խորհրդարանում վեր ընկած բազմաթիվ լատեքս ու վիսկոզա մատերիալի «ընդդիմադիրների», որ նիկոլենց հետ հանգիստ ապրեն խաղաղության խաչմերուկում։

Ձեր պատասխան տալու օրն էլ կգա՝ չեք պլստալու։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից