ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվի կողմից սեպտեմբերին ձերբակալված հայերի մի մասին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին առաջին անգամ տեսակցել է Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։ Այս մասին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Զառա Ամատունին նշել է, որ մյուս մասի հետ տեսակցությունը տեղի է ունեցել նախորդ ամսին։

Նրա խոսքով, տեսակցությունները պարբերական բնույթ են կրում․ «Օգտվելով դրանից՝ հնարավորություն ենք տալիս նաև այդ անձանց՝ կապ պահպանել ընտանիքների հետ»։

Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին այցելել էին Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԳ նախկին նախարարին Դավիթ Բաբայանին, գեներալներ Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։