Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 10
Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով
Սկիզբը` այստեղ
Շարունակելով իր հայադավ քաղաքականությունը, Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական կայքում այսօր հրապարակված հաղորդագրության մեջ նշված է.
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր:
Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»:
Հնարավոր է, որ Բելառուսի նախագահն ինչ- որ կերպ իմացել է ՀԱՊԿ նիստին Հայաստանի մասնակցությունը բոյկոտելու Նիկոլի մտադրության մասին և զանգահարել է ճշտելու, պարզաբանումներ ստանալու համար: Բացառված չէ, որ եթե Լուկաշենկոն չզանգահարեր ու չիմանար, Նիկոլն ուղղակի չգնար ու չմասնակցեր նոյեմբերի 23-ին կայանալիք հիշյալ նիստին նույնիսկ առանց նախապես տեղյակ պահելու…
Ի՞նչ է նշանակում, թե «Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին…»: Ի՞նչ է, չնայած պատվաստումներին, նորից ու նոր- նոր կորոնավիրուսո՞վ է հիվանդացել, պատճառավո՞ր է… Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ նիստին մասնակցելուց առավել կարևոր այդ ի՞նչ գործով է այդ օրը զբաղված լինելու մեծագույն կեղծավորը, որ չի կարողանա մասնակցել…
Ախր արած գործն էլ գիտենք՝ հիմնականում չարագործությունների շարան, եթե, իհարկե, ոչուբարով ապրած ժամանակը տրված չէ անձնական հաճույքներին, զեխությանը, զխտկվել- զխկտվելուն կամ օղի կոնծելուց հետո խումարի վիճակում չէ, այսինքն՝ պետության ու հասարակության համար անգործություն դրսևորում չէ: Պարզ ասենք՝ ոչ թե չի կարողանա, այլ չի ցանկանում մասնակցել: Այս առումով տեղեկատվությունը ճիշտ վերտառությամբ է ներկայացրել «Regnum» ( )- ը՝ «Փաշինյանը հրաժարվել է մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցությունների ընթացքում ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ կմասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին, իսկ նոյեմբերի 1-ին Բելառուսի նախագահի հետ հեռախոսով քննարկել միջոցառման նախապատրաստման հարցերը:
Թեև ավելի վաղ Նիկոլը և Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել էին, որ պաշտոնական Երևանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն մեր ներքին գերագույն գլխավոր թշնամին և իր ոհմակը Հայաստանն աստիճանաբար տանում են հենց այդ՝ ՀԱՊԿ- ից հանելու, Ադրբեջանի և Թուրքիայի առջև անպաշտպան թողնելու ուղղությամբ:
Չնայած այն հայտարարություններին, որ Երևանն այս պահին չի քննարկում ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը, փաստն այն է, որ Նիկոլը 2022թ. նոյեմբերին չի ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ հռչակագիրը, 2023թ. Նիկոլի իշխանությունը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ-ի հետ համատեղ երկու զորավարժության, Հայաստանի ներկայացուցիչները վերջին ամիսներին չեն մասնակցում կազմակերպության միջոցառումներին: Ավելին. Հայաստանը սեպտեմբերի 5- ին հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյազովին և կազմակերպությունում նոր ներկայացուցիչ դեռ չի նշանակել։
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը չքննարկելու մասին Նիկոլի և նրա իշխանության հայտարարությունների և նրանց գործնական քայլերի միջև առկա հակասությանն այսօր ուշադրություն է դարձրել նաև ռուսական առաջատար ԶԼՄ- ներից ТАСС – ը:
Այսպիսով ստացվում է, որ Հայաստանը գործնականում, առանց պաշտոնապես հայտարարելու, արդեն մասամբ դուրս է եկել ՀԱՊԿ- ից: Կա արդյո՞ք որևէ կասկած այն հարցում, որ Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելու մեր ներքին թիվ 1 թշնամու և նրա ոհմակի վերջնանպատակը Հայաստանը, ինչպես ասում են, արծաթյա սկուտեղի վրա մեր արտաքին թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային մատուցելն է…
Դույզն ինչ կասկած չկա, որ շարունակելով Հայաստանը ՀԱՊԿ- ից հանելու իրենց քաղաքական ուղեգիծը, Նիկոլն ու նրա ոհմակն իրականացնում են իրենց ետևում կանգնած մեր արտաքին առանցքային թշնամիներից ԱՄՆ- ի, Արևմուտքի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի երազանքը: Դժվար չէ պատկերացնել, թե այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կայքում կարդալով ՀԱՊԿ նիստին Նիկոլի չմասնակցելու վերաբերյալ լուրը, ուրախությունից ինչպես են իրենց ձեռքերը շփել Վաշինգտոնում, Լոնդոնում, Անկարայում ու Բաքվում…
Այսօր ՀԱՊԿ նիստին Նիկոլի չմասնակցելու մասին հաղորդագրությանն անդրադարձել է նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Կրեմլը ցավում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին, որը նախատեսված է նոյեմբերի 23-ին Մինսկում: РБК- ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
«Եթե դա իսկապես այդպես է, ապա կարելի է ափսոսանք հայտնել,- ասել է Պեսկովը:- Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումներն աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները։ Բայց կարելի է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքների փոխանակման, ժամացույցների համեմատման համար»։
Ավելորդ չենք համարում ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորությունը չքննարկելու մասին Նիկոլի և նրա իշխանության հայտարարություններից բացի, եղել են նաև հակառակ բովանդակությամբ հայտարարություններ: Նիկոլը մայիսին հնարավոր է համարել, որ Հայաստանը կարող է դադարեցնել անդամակցությունը կազմակերպությանը, իսկ հոկտեմբերի 26-ին թեև հայտարարել է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ- ում, սակայն չի բացառել, որ կարող է գալ այն պահը, երբ հնարավոր կլինի (ՀԱՊԿ- ից դուրս գալու վերաբերյալ) հետևություններ անել:
ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ երկրների երրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ստերնիկը օրերս նշել է, որ արևմտյան երկրները փորձում են իրենց կողմը թեքել ՌԴ մերձավոր գործընկերներին:
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին, Պեսկովն ասել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում է ցնցել իրավիճակը ՀԱՊԿ-ում, այդ թվում՝ Հայաստանը դուրս բերել կազմակերպությունից: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ արևմտյան երկրներն ակտիվորեն «սիրաշահում» են Հայաստանին՝ ցանկանալով «բարեկամանալ նրա հետ ընդդեմ Ռուսաստանի»։
Լավրովը, «Известия»– ի փոխանցմամբ, նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ Եվրամիությանը (ԵՄ) չի հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից:
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները: Մենք պատմականորեն այստեղ ենք, և ոչ մի տեղ չենք անհետանա: Եվ մեր գործընկերները, մեր դաշնակիցները դա շատ լավ գիտեն»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» ծրագրում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան