ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել. փոխնախարար (տեսանյութ)

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

2023-ի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 անձի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում