ԱԺ պատգամավորը կգործուղվի Մոսկվա
Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
- «Եվրասիական տնտեսական միություն. Հեռանկար 2030» միջազգային համաժողովին մասնակցելու համար 2023 թվականի նոյեմբերի 21-25-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:
- Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: