Հաղթել նշանակում է պայքարել. Կարեն Ավետիսյանը՝ մարտական սամբոյի աշխարհի նոր չեմպիոն (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը մարտական սամբոյի 2023 թվականի աշխարհի խաղերի չեմպիոն Կարեն Ավետիսյանն է։

2023 թ․ հոկտեմբերի վերջին տասնօրյակին Սաուդյան Արաբիայի Ռիադա քաղաքում կայացած Աշխարհի խաղերի ժամանակ մարտական սամբո մարզաձևում ոսկե մեդալի արժանացավ Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր, 98 կգ քաշային Կարեն Ավետիսյանը։

Նա այսպես մեկնաբանեց մրցաշարն ու իր հաղթանակը.

«Մրցաշարը նման է Օլիմպիական խաղերին, չորս տարին մեկ անգամ է անցկացվում։ Հանդես եկա 98 կգ քաշային կարգում։ Մեր մրցակիցները Աշխարհի ու Եվրոպայի առաջնության մեդալակիրներ էին։ Մենք թիմային հաշվարկում գրավեցինք առաջին տեղը, ես հաղթեցի մրցակիցներիս ու նվաճեցի ոսկե մեդալ, ինչի համար էլ շատ ուրախ եմ։ Հաղթանակս նվիրում եմ մեր անմահ հերոսներին, իմ հայ ժողովրդին, մեր ազգը անկոտրում է։ Հիմա առավել քան կարևոր է ամբողջ աշխարհին ծանոթացնել հայի անպարտ ու հաղթող տեսակին։ Այս հաղթանակը ինձ նոր մոտիվացիա տվեց, որպեսզի հետագայում իմ մարզական կարիերայում գրանցեմ ավելի մեծ նվաճումներ։

Ի՞նչ մասսայականություն է վայելում մարտական սամբո սպորտաձևը Հայաստանում։

Ի՞նչ սպորտային ծրագրեր և նպատակներ ունի աշխարհի նոր չեմպիոնը, ինչպե՞ս մասսայականացնել այդ սպորտաձևը Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի  պետական պատկան կառույցների վերաբերմունքը սպորտին  ընդհանրապես և մարտական սամբոյին մասնավորապես։

Մանրամասները՝ տեսանյութում