Եմենի բանակը խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք

Եմենի բանակը խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարին, գրում է ԻՌՆԱ-ն։

«Ամերիկյան ԱԹՍ-ն թշնամական և լրտեսական առաքելություն էր իրականացնում»,- ասել է խոսնակը։

Իր հայտարարության մեջ Սարին նշել է, որ թշնամական գործողությունները չեն խանգարի, որ Եմենը շարունակի սիոնիստական ռեժիմի դեմ ռազմական գործողությունները։