ՀԱՄԱՍ-ի ղեկավարը ժամանել է Թուրքիա` Էրդողանի հետ հանդիպման

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ժամանել է Թուրքիա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ТАСС-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նրա այցը կապված է վերջերս Իրան կատարած այցի հետ, որտեղ նա բանակցություններ է վարել Իսլամական Հանրապետության ղեկավար և գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի, ինչպես նաև իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել իսրայելա-պաղեստինյան պատերազմի քաղաքական հետևանքներն ու անվտանգային հարցերը։