Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է

Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ «թրքահպատակ հայն» է։

Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։

Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։

Թուրքիան է 1992-ի մայիսին, 1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին, որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ. 1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը, 1993-ի ձմռանը՝ Պավել Գրաչովը, 1993-ի հոկտեմբերին՝ Բորիս Ելցինը։

Թուրքիան է 1993-ին փակել հայ-թուրքական սահմանը՝բլոկադայի ենթարկելով Հայաստանը։

Թուրքիան է Ադրբեջանին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքական «բայրաքթարներն» են սպանել մեր հազարավոր տղաներին։

Թուրքիան է արդարցնում ադրբեջանական հակահայ ռեժիմի քայլերը։

Ու սրանք անուղեղի նման Հայաստանը Արեւմուտքի պասով ուզում են սարքեն թուրքական հերթական վիլայեթը։

Պանթուրքիզմից վտանգավոր թրքահպատակ հայն է։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից