«Պատկերն անընդհատ փոխվում է». Հայաստանի ՔԿ-ը՝ Արցախում վառելիքի պահեստի պայթյունի գործով զոհերի թվի մասին

Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունի գործով քննությունը դեռ ընթացքում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանի քննչական կոմիտեից:

Այլ մանրամասներ չցանկացան հայտնել։ Անգամ մահացածների թվի վերաբերյալ կոմիտեն այս պահին ասելիք չունի, ասացին միայն՝ «պատկերն անընդհատ փոխվում է»:

Հիշեցնենք, որ վերջերս իր հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյունի գործը արցախցիների տեղահանումից հետո Արցախի Քննչական կոմիտեից փոխանցվել է Հայաստանի համապատասխան կառույցին։