Բացարձակապես չեմ զղջում գրառման համար․ պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն արձագանքել է իր դեմ առաջադրված մեղադրանքին՝ նշելով․

«Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։

Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»։

Օգտատերերից մեկն արձագանքելով՝ մեկնաբանությունների դաշտում գրել է․ «Տեսնես որ գրեիք մահ սրիկաններին՝ էլի դատի էի՞ն տալու, թէ կոնկրետ դավաճանն են իրենց վրա վերցնում»։

Հիշեցնենք, որ իրավապաշտպանը սեպտեմբերի 19-ին գրել էր

«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ

Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։

Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։

Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։

Մա՛հ դավաճաններին»։