Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է․ Հունան Թադևոսյան

Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը։ Մնացին՝ փրկելով բնակավայրերում մնացած տասնյակ քաղաքացիների, դիրքերում՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր զինծառայողների ու վիրավորների կյանքեր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

«Ռազմական գործողությունների ժամանակ և վառելիքի պահեստում զոհված անձանց աճյուններն ու մասունքները նրանց շնորհիվ տեղափոխվեց Հայաստան։

Նրանք մնացին, որովհետև պետք էր փրկել հայկական Արցախի պատիվն ու արժանապատվությունը։

Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր», – գրել է նա։