Իրանը սպառնում է նոր ճակատներ բացել ԱՄՆ-ի դեմ

ԱՄՆ-ի դեմ նոր ճակատներ կստեղծվեն, եթե նա շարունակի աջակցել Իսրայելին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

«ԱՄՆ-ը խորհուրդ է տալիս զսպվածություն ցուցաբերել, սակայն իրենք լիովին աջակցել են Իսրայելին: Եթե ԱՄՆ-ը շարունակի այն, ինչ արել է մինչ այժմ, ապա ԱՄՆ-ի դեմ նոր ճակատներ կբացվեն»,- ասել է նախարարը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է որոշի, թե արդյոք ցանկանում է, որ պատերազմը սրվի։

Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը զորք չի ուղարկել Սիրիա կամ տարածաշրջանի այլ շրջաններ։ Սակայն, ընդգծել է նա, Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում լուրջ հետեւանքներ կունենա։

«Նոր ճակատների բացումն անխուսափելի կլինի, և դա կստիպի Իսրայելին զղջալ իր գործողությունների համար: Ամեն ինչ հնարավոր է, և ցանկացած ճակատ կարող է բացվել»,- գուշացրել է նախարարը։