Կապանի համայնքապետարանի պատվիրակությունը Սպահանում հանդիպումներ է ունեցել

Հոկտեմբերի 20-23-ը Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեյի հրավերով պաշտոնական այցով Սպահանում էր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքի համայնքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը Սպահանի քաղաքապետարանի պատասխանատուների հետ խորհրդակցությունները և քննարկումներն էին՝ տարբեր ոլորտներում համագործակցությունների ու փորձի փոխանակման հնարավորությունների մասին:  Տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանությունից։

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Սիփան Եպիկոպոս Քեչեճյանի և համայնքի ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելեց հայկական պատմամշակութային վայրեր:

Սպահան կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ընկերակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Արթուր Սարգսյանը։