Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշումամբ, Արամ Ազատյանը վերանշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազատյանը:

«Սիրելի արաբկիրցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանն ու աջակցությանը: Շարունակելու եմ աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ:

Արաբկիրը Երևանի զարդն է, և մենք ձեզ հետ միասին այն ամեն օր բարեկարգելու ենք ու կանաչապատելու:

Կյանքի ենք կոչելու զարգացման բոլոր ծրագրերը, ճանապարհ անցնելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել և քաղաքը սիրելն ապացուցում են նվիրյալ վերաբերմունքով ու գործով:

Պարոն Քաղաքապետ շնորհակալ եմ վստահության համար, պարտավորվում եմ ծառայել հանուն Արաբկիրի և հանուն մեր բոլոր բնակիչների»: