Տավուշի մարզում հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Հանրապետության ավտոճանապարհներին հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Աչաջուր գյուղից դեպի Մակարավանք վանական համալիր տանող ավտոճանապարհին՝ «Կապի ձոր» կոչվող հանդամասում, իրականացնում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: