Տեղի է ունեցել Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը «3+3» ձևաչափի շրջանակում. Իրանի արտգործնախարար

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։

«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության տանող ուղու քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- ասել է Աբդոլահիանը։