Թվում է, թե Գազայի հիվանդանոցի վրա հարձակումն իրականացրել է «մյուս կողմը»․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանն ասել է, թե Գազայի հիվանդանոցի երեկվա հրթիռակոծումը, ըստ երևույթին, եղել է ոչ Իսրայելի կողմից: Այս մասին գրել է timesofisrael.com-ը:

«Ես խորապես վշտացած և վրդովված եմ երեկ Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունից։ Եվ ելնելով այն ամենից, ինչ ես տեսել եմ, թվում է, որ դա արել է մյուս կողմը, և ոչ թե դուք»,- ասել է նա՝ հրապարակայնորեն հաստատելով իրադարձությունների իսրայելական վարկածը:
Միևնույն ժամանակ նա հավելել է. «Շատ մարդիկ կան, որոնք վստահ չեն»:
«Մինչ Իսրայելն արձագանքում է այս հարձակումներին, ինձ թվում է, որ մենք պետք է շարունակենք ապահովել, որ դուք ունենաք այն, ինչ ձեզ հարկավոր է պաշտպանվելու համար»:
Բայդենը նաև ասել է, որ «ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում ամբողջ Պաղեստինի ժողովրդին և նրան միայն տառապանք է պատճառել»։