Ստամբուլի քաղաքապետը մասնակցել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծմանը

Ստամբուլում վերանորոգումից հետո Պոլսո Հայոց պատրիարքի գլխավորությամբ վերաբացվել է Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, վերանորոգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվել է հայ հավատացյալների առաջ։ Եկեղեցում հավաքվածների աղոթքներից հետո Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը օծել է եկեղեցին, որից հետո շնորհավորել է բոլոր հավատացյալներին վերաբացված եկեղեցու համար։

Արարողությանը մասնակցել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ընդդիմադիր եւ իշխող կուսակցության մի շարք պատգամավորներ։