Արցախից բռնի տեղահանված 198 անձ շարունակում է բուժումը հիվանդանոցներում. 44-ի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր

ԼՂ-ից բռնի տեղահանված 198 անձ շարունակում է իր առողջության վերականգնումը հայաստանյան բուժհաստատություններում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքները։

Վերջինիս փոխանցմամբ՝  նրանցից 44-ի վիճակը ծանր է, իսկ 10-ինը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Եվս 19 բուժառու շարունակում է առողջության վերականգնումը արտասահմանյան կլինիկաներում»,- հավելեց խոսնակը։