Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ՀՀ-ի հետ խաղաղության հասնելու բանակցությունները․ Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը․

«Հայաստանի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, լիովին անհիմն են»,- ֆրանսիական Ռադիոֆրանս ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Էլչին Ամիրբեկովը․

«Մենք հարգում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես և աշխարհի բոլոր մյուս երկրները», – ընդգծել է նա: