Ալիևը հանդիպել է ԱՊՀ անդամ երկրիների ՆԳՆ և ԱԱԾ պետերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՊՀ երկրների անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարներին։

Նրանց թվում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ԱՊՀ պետությունների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը, ՌԴ հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Բելառուսի անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելին, Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Էրմեկ Սագիմբաևը, Ղրղզստանի փոխվարչապետը, ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը, Ուզբեկստանի պետական ​​անվտանգության ծառայության պետ Աբդուսալոմ Ազիզովը, Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախագահ Սաիմումին Յաթիմովը և ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։