Էսկալացիայի հետևանքով զոհվել է ավելի քան 1,2 հազար իսրայելցի

Պաղեստինի հետ հակամարտության սրման ընթացքում զոհված Իսրայելի բնակիչների թիվը գերազանցել է 1200-ը, գրում է «Times of Israel» թերթը:

«Շաբաթ օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարվածային հարձակման հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել՝ չորեքշաբթի առավոտյան գերազանցելով 1200-ը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունը հայտարարել էր ավելի քան հազար իսրայելցիների մահվան մասին:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍի անդամները ներխուժել են հրեական պետության հարավային սահմանամերձ շրջաններ։

Պաղեստինյան շարժման ռազմական թևը հայտարարել է «ԱլԱքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին: Ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Գազայի հատվածում «երկաթե թուր»  գործողության մեկնարկի մասին: