Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան. 2 (տեսանյութեր)

Մեր և աշխարհի համար վտանգավոր Իսրայելա- պաղեստինյան պատերազմը, ցավոք, դեռ միայն սկիզբն է…

 

Սկիզբը՝ այստեղ

Ինչո՞ւ Մերձավոր Արևելքում պայթեց պատերազմն իր բոլոր դաժանություններով ու սարսափներով հանդերձ… Շատերը կատարվածի և այժմ էլ ծավալվող իրադարձությունների պատճառների մասին չափազանց պարզունակ պատկերացում ունեն ու չափազանց պարզունակ պատասխան այս հարցին՝ դե, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակվեց Իսրայելի վրա, նրանք էլ հարձակմանն ավելի հզոր ու խիստ հարձակմամբ պատասխանեցին: Իսկ ինչո՞ւ ՀԱՄԱՍ- ը հարձակվեց…

Այս հարցին դեռ կանդրադառնանք, իսկ այժմ նշենք, որ վերլուծականի նախորդած մասում մեր այն կանխատեսումը, որ ցամաքային ռազմագործողություն սկսելով, Իսրայելը չի սահմանափակվի միայն Պաղեստինի զբաղեցրած Գազայի հատվածով, որտեղ, ինչպես հայտնի է, ՀԱՄԱՍ-ն է իշխում, այլ այն կշարունակի նաև Պաղեստինին պատկանող Հորդանան գետի արևմտյան ափում, ցավոք, շատ կարճ ժամանակ անց դարձավ իրականություն:

Այսօր հայտնի դարձավ, որ իսրայելական զորքերը Գազայի հատվածին հասցվող հարվածներին զուգահեռ, ներխուժել են Արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Նաբլուս քաղաք, նաև՝ Կալկիլիա և Ջենին քաղաքներ: «Lenta.Ru» – ի և РБК – ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook սոցիալական ցանցում տեղեկացրել է պաղեստինյան «Quds» լրատվական գործակալությունը (պորտալը):

«Ընթանում են զինված բախումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նաբլուս քաղաքը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափին՝ Պաղեստինյան ինքնավարությունում, Գազայի հատվածից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Իսրայելական բանակը գրոհել է նաև Բեթղեհեմը: Ավելի ուշ գործակալությունը հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել Բեթղեհեմում պաղեստինցի փախստականների «Դեյշե» ճամբարի գրոհի ժամանակ:

Իսրայելն այսպիսով, կարծում ենք, նպատակ ունի ոչ միայն բնաջնջել ՀԱՄԱՍ խմբավորմանը, ոչ միայն ավերել Գազայի հատվածը և տիրել պաղեստինցիներին պատկանող այդ տարածքին նույնպես, այլև, եթե հնարավոր լինի, նույնիսկ վերջ տալ մասնակիորեն ճանաչված Պաղեստին պետության գոյությանը, մեկընդմիշտ փակել Պաղեստինյան հարցը:

«Շատ վտանգավոր էսկալացիա է, որի հետևանքով զոհվում են խաղաղ քաղաքացիներ, իրականացվում են ինքնաբերական ռմբակոծություններ, այդ թվում ՝ քաղաքացիական օբյեկտների,- «Известия»– ի տեղեկացմամբ, այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ասել է Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանին:- Այս ամենը հանգեցնում է Գազայի հատվածի ավերմանը»:

Բացառված չէ, որ Իսրայելն էլ ավելի հեռուն գնացող նպատակներ էլ ունենա՝ Լիբանանում գործող իրանամետ «Հըզբոլա» զինյալ շարժման չեզոքացումը, Լիբանանին, Սիրիային ու նույնիսկ Իրանին պատերազմի մեջ ներքաշելը: Այս առումով արդեն իսկ կան տագնապալի ազդակներ…

ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի դեսպան Հաիմ Ռեգևը «Politico» թերթին տված հարցազրույցում ջհուդամասոններին բնորոշ խորամանկությամբ, ինչպես տեղեկանում ենք ТАСС- ի հրապարակումից, «ԵՄ երկրներին կոչ է արել կանխել հակամարտությունում Լիբանանի և Պաղեստինի ներգրավումը» (իբր իրենք դա չեն ուզում…): Դեսպանը նկատի ունի Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Պաղեստինյան ինքնավարությունը, որտեղ իշխում է ՖԱԹՀ (Պաղեստինի ազգային ազատագրական շարժում») կուսակցությունը՝  Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի գլխավորությամբ:

Այստեղ նշենք, որ Պաղեստինն Իսրայելի զբաղեցրած տարածքով բաժանված է երկու մասի, որոնցից մեկը գտնվում է Հորդանանի արևմտյան ափում, իսկ մյուսը Գազայի հատվածն է, որտեղ ընտրություններում հաղթել և իշխում է ազգային ազատագրական պայքարի հարցում ՖԱԹՀ- ի հետ լուրջ տարաձայնություններ ունեցող ՀԱՄԱՍ- ը:

Ինչպես հայտնի է, Իսրայելը մեղադրել է Իրանին, թե իբր վերջինս է կանգնած իր դեմ ՀԱՄԱՍ- ի հարձակման ետևում, Իրանն արդեն հերքել է այդ մեղադրանքը: Եվ ահա, ինչպես այսօր տեղեկանում ենք ТАСС- ի նույն հրապարակումից, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը Իրանին նախազգուշացրել է հակամարտությանը մասնակցելուց: Արաբական Միացյալ Էմիրություններն էլ, ինչպես հայտնել է «Axios» պորտալը հղում անելով իր աղբյուրներին, նմանատիպ նախազգուշացումով դիմել է Սիրիային: Ավելին. Իսրայելն արդեն տասնյակ հազարավոր զինծառայողներ է տեղափոխել Լիբանանի հետ սահման՝ սպասելով լիբանանյան «Հըզբոլահ» կուսակցության զինված թևի հարձակմանը:

Ըստ ԶԼՄ- ների հրապարակումների, «Հըզբոլա»- ն ավելի վաղ հրապարակայնորեն  հայտնել է իր աջակցությունը ՀԱՄԱՍ-ին Իսրայելի հետ պատերազմում: Հետո հայտնվեց մեկ այլ տեղեկություն, թե լիբանանյան «Հըզբոլահ»- ի զինյալները հոկտեմբերի 8-ին ականակոծել են Իսրայելի տարածքը, որին ՑԱՀԱԼ-ը պատասխանել է հրետանային կրակով: Իրականում «Հըզբոլահ»- ն ականանետերով հարվածե՞լ է Իսրայելի տարածքին՝ այնքան էլ պարզ չէ, հնարավոր է հարվածել է, հնարավոր է նաև, որ սա Իսրայելի ու նրան աջակցող արևմտյան ԶԼՄ- ների կողմից հորինված տեղեկություն լինի:

Ի հավելումն Լիբանանից Իսրայելի տարածքի ականակոծման վերոնշյալ տեղեկության, Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը, РБК- ի փոխանցմամբ, իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ահաբեկիչների դեմ մարտում զոհվել է ՑԱՀԱԼ- ի 300-րդ բրիգադի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ալիմ Աբդալլահը, և որ ՑԱՀԱԼ-ը ճշտել է, որ Աբդալլահը զոհվել է Լիբանանի կողմից Իսրայել ներթափանցած ահաբեկիչների հետ դիմակայության ժամանակ: Պահո՜…

Իսրայելական բանակը երեկ հայտնել էր, որ զինվորականները սպանել են Լիբանանից երկիր ներթափանցած մի քանի զինված մարդկանց: Երեկոյան ՑԱՀԱԼ-ը ճշտել է, որ նրանցից երկուսին սպանել են մարտի ընթացքում, ևս մեկը թաքնվել է Լիբանանում: Իսրայելը մոտ 80 կմ սահմանով հյուսիսից սահմանակից է Լիբանանին: РБК- ի նույն տեղեկատվության մեջ նշված է նաև, որ պաղեստինա- իսրայելական հակամարտության սրման ֆոնին Իսրայելի իշխանությունները հյուսիսային սահմանամերձ համայնքների բնակիչներին խորհուրդ են տվել տարհանվել:

Իսրայելն այսպիսով հավանաբար ապահովում է իր քաղաքացիների անվտանգությունը «Հըզբոլա»-ի կամ, բացառված չէ, նույնիսկ Լիբանանի դեմ մասշտաբային գործողություններից առաջ: Այս առումով հիշենք Իսրայելի վարչապետի հայտարարությունը , որ ՀԱՄԱՍ- ին ռազմական պատասխանը «կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը»:

Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում ժամեր առաջ, РБК- ի փոխանցմամբ, տեղեկացրել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը Լիբանանի տարածքից 15 հրթիռային հարված է գրանցել, չորս հրթիռ հաջողվել է որսալ, 10- ն ընկել է չբնակեցված տեղանքում։ Ավելի ուշ գերատեսչությունում հստակեցրել են, որ հարվածները հասցվել են հակատանկային հրթիռային համալիրից, մեկ հրթիռ Ավիվիմ շրջանում հարվածել է մարտական մեքենային: Ի պատասխան հարձակման, ՑԱՀԱԼ-ն օդ է բարձրացրել ռազմական ուղղաթիռ, որը գնդակոծել է շիաների «Հըզբոլահ» խմբավորման դիտակետը։ Խմբավորման ևս երկու դիտակետ գրոհել են իսրայելական տանկերը։

Նախօրեին լիբանանյան բանակը հայտարարել էր, որ երկրի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններն Իսրայելի կողմից ենթարկվել են հարվածների, իսկ ականանետից արձակված մի քանի արկ ընկել է բանակային կենտրոնի բակը, ինչի հետևանքով սպան թեթև վիրավորում է ստացել: Ըստ Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալահ Բոու Հաբիբի, «Հըզբոլահ» – ում իրեն վստահեցրել են, որ խմբավորումը ռազմական գործողությունների մեջ չի մտնի, եթե Իսրայելը հանդես չգա լիբանանյան կողմի դեմ:

ՑԱՀԱԼ- ն այսօր, «Lenta.Ru»- ի տեղեկացմամբ  հայտարարել է նաև, որ անցած գիշերվա ընթացքում իր ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում ավելի քան 200 օբյեկտների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադին»: Իսրայելի ՌՕՈՒ-ն կարծես կրակի վրա յուղ լցնելու նպատակով հարվածներ է հասցրել նաև երկու մզկիթի, Իսրայելի բանակն իր մամուլի հաղորդագրությամբ պատճառաբանել է, թե դրանցից մեկում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստն էր, մյուսում՝ ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը (ճիշտն ու սուտը դժվար է իմանալ):

Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը, «Lenta.Ru»- ի տեղեկացմամբ , հայտնել էր, որ հակամարտության սկզբից Գազայի հատվածում խոցել է 1707 թիրախ, այդ թվում՝ հրթիռների արձակման կայանքներ և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ:

Իսրայելական կործանիչներն այսօր ցերեկվա ընթացքում նույնպես շարունակել են  հարձակումները, հարվածել ՀԱՄԱՍ- ի ռազմական համալիրին և զենքի պահեստին, ինչպես նաև Գազայի հատվածում խմբավորման կառավարման կետին: «Ալ- Արաբիա» հեռուստաալիքի տեղեկացմամբ, Գազայի հատվածում Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի 2 անդամ՝ Զաքարիա Մուամարը և Ջավադ Աբու Շիմալյան (ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն պաղեստինյան շարժման բարձրագույն կառավարող մարմինն է):

РБК- ի փոխանցմամբ , ՑԱՀԱԼ- ն այսօր խոշորամասշտաբ հարված է հասցրել Գազայի հատվածում  ՀԱՄԱՍ- ի օբյեկտներին: Հավելենք՝  և ոչ միայն… Գազայի հատվածում բնակվող արդեն ավելի քան 170 000 պաղեստինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները և հեռանալ Գազայի հատվածից՝ հիմնականում անվտանգության հետ կապված մտավախությունների, ինչպես նաև իրենց տների ոչնչացման պատճառով:

«Al Jazeera» հեռուստաալիքը, հղում կատարելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներին, այսօր առավոտյան տեղեկացրել է, որ Գազայում առնվազն 770 մարդ է զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 4000 պաղեստինցի: Հասկանալի է, որ այս պահին վերոնշյալ տվյալներն արդեն հնացած են: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատունն էլ X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում, «Ведомости»– ի փոխանցմամբ , հայտնել է, որ Իսրայելում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության հարձակման հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, ավելի քան 3400-ը՝ վիրավորվել, ՀԱՄԱՍ- ի կողմից արձակվել է 4989 հրթիռ:

Ինչպես ժամեր առաջ, РБК- ի փոխանցմամբ , հաղորդել է «The Times of Israel»-ը՝ մեջբերելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությունը, Իսրայելն անցնում է Գազայի հատվածի վրա լայնամասշտաբ հարձակման, քանի որ երկրի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ բախումները շարունակվում են չորրորդ օրը:

«Նրանք կզղջան այս պահի համար, Գազան երբեք չի լինի նախկինը»,- հավելել է Գալանտը։

Պաղեստինն արդեն մեղադրել է Իսրայելին  արգելված ֆոսֆորային արկեր կիրառելու մեջ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան