ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը Բորելի հետ զրույցում Եվրոպային մեղադրել է Պաղեստինի ներկա իրավիճակի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը արևմտյան երկրներին մեղադրել է Պաղեստինի ներկա իրավիճակի համար, տեղեկացրել է Mehr-ը։

Ամիր Աբդոլահիանը այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում։ «Եթե Եվրոպան և Արևմուտքը կանգնեցնեին [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուի հանցագործությունները՝ չկիրառելով [իրենց] երկակի չափորոշիչները, գուցե Պաղեստինն այսօր այդ վիճակում չհայտնվեր»։ Նա կոչ է արել աջակցել Պաղեստինի ժողովրդին։

Բորելն իր կողմից հայտնել է, որ ԵՄ-ը քննադատում է Նեթանյահուին, և ավելացրել է, որ անհրաժեշտ է մտածել խաղաղությանն աջակցելու մասին։

Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Դիմադրության գործողությունն «ծայրահեղական սիոնիստական վարչակարգի» «օրինական է և բնական» պատասխանն է։

Ամիր Աբդոլահիանը ընդգծել է գլոբալ ջանքերի անհրաժեշտությունը՝ պաղեստինցիների զանգվածային սպանությունները դադարեցնելու համար, հատկապես Գազայի հատվածում։