Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելը ոչ թե խաղաղության, այլ նոր առճակատման է ծառայում. Ալիևը՝ Շառլ Միշելին

Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենքի մատակարարումը ոչ թե խաղաղության է ծառայում, այլ նոր առճակատման։

Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Ալիևն ասել է, որ եթե «տարածաշրջանում նոր հակամարտություններ ծագեն, մեղավորը հենց Ֆրանսիան կլինի»։