Al Jazeera-ի ուղիղ ռեպորտաժի ժամանակ Իսրայելական հրթիռը խոցել է Գազայում գտնվող Պաղեստինյան աշտարակը

Al Jazeera-ի թղթակից Յումա Ալսաիդը ուղիղ ռեպորտաժի ժամանակ  իսրայելական հրթիռը խոցել է Գազայի հատվածում գտնվող Պաղեստինյան աշտարակը։

Պաղեստինյան աշտարակը Գազայի հատվածի բարձրահարկ շենքերից մեկն է, որտեղ, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, տեղակայված են ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական կառույցներ:

Ալսաիդն ասել է, որ իր հետևում գտնվող աշտարակը, որը խոցվել է իսրայելական հրթիռով, բնակելի շենք է:

Նա ուղիղ եթերում հաղորդում էր, երբ հրթիռը խոցել է թիրախը։

Շենքի բնակարաններից մեկը նախկինում հարձակման էր ենթարկվել 2022 թվականի օգոստոսին, ինչի հետևանքով սպանվել էր պաղեստինյան «Իսլամական ջիհադի» առաջնորդ Թայսիր ալ Ջաբարին:

«Բայց այս անգամ շենքն ամբողջությամբ ավերվեց, հողին հավասարեցվեց։ Նայելով դրան հարող բոլոր շենքերին՝ պատկերացնո՞ւմ եք ավերածությունների մասշտաբները, որոնք գտնվում են (հարակից տարածքում): Եվ սա այն է, ինչ ես կրկին ու կրկին ասում եմ. Գազայի հատվածը շատ խիտ բնակեցված տարածք է», – նշել է նա: