Իրանն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռшյին հարձшկումները. ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանական կողմն աջակցում է Իսրայելի վրա պաղեստինյան հրթիռային հարձակումները և կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին մինչև Պաղեստինի և դրա գլխավոր սրբավայրի՝ Երուսաղեմ քաղաքի վերջնական ազատագրումը։

Ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին։

Նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը։

«Մենք աջակցում ենք այս գործողությանը: Իհարկե, մեծ նահատակները, ինչպիսին է Ղասեմ Սոլեյմանին, նույնպես ուս ուսի են կանգնած Սուրբ Երկրի հերոսների հետ, և մենք մնալու ենք պաղեստինցիների հետ մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ամբողջական ազատագրումը»,- ասել է Սաֆավին