Արցախից բռնի տեղահանված 6592 երեխա արդեն հաճախում է դպրոց

Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 անձ Հայաստանում է։ Վերջին ժամերին այս թիվը չի փոխվել։ Հաշվառվել և նույնականացվել է 98 հազար անձ։ Ասուլիսում տվյալները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Դպրոցահասակ երեխաների թիվն ավելի քան 21 հազար է, նրանցից 6592 աշակերտ արդեն հաճախում է տարբեր դպրոցներ.

Արագածոտնի մարզ՝ 329 աշակերտ
Արարատ` 1112
Արմավիր` 516
Գեղարքունիքի` 303
Լոռի` 352
Կոտայք` 1118
Շիրակ՝ 237
Սյունիք` 237
Վայոց Ձոր` 117
Տավուշի մարզ` 170
Երևան՝ 2201։

Ն. Բաղդասարյանն ասաց, որ ԼՂ բռնի տեղահանված ուսուցիչների դեպքում գործում է նոր կարգ. ուսուցիչները կուղերգվեն ԿԳՄՍ նախարարության կողմից և առանց մրցույթի կարող են համալրել թափուր տեղերը։

Ավագ բուժաշխատողների 273 թափուր աշխատատեղ կա, կրտսեր՝ 59։